Հայտնի է, որ դեռևս Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին Վրաստանը երկրի իմիջը բարձրացնելու համար հսկայական գումարներ է ծախսում գովազդային հոլովակները՝ համաշխարհային ճանաչում ունեցող հեռուստատեսություններով ցուցադրելու համար:
Ներկայում ևս այդ ավանդույթը պահպանվում է. կրկին միլիոնավոր դոլարներ են տրամադրվում Վրաստանի պետական բյուջեից այդ երկրի տնտեսության, բիզնես ծավալելու համար առկա նպաստավոր պայմանների, հարկային արտոնությունների, տարանցիկ հնարավորությունների, զբոսաշրջության ոլորտի և այլ լավ կողմերի ներկայացման համար: Գովազդային հոլովակների պատրաստման համար ևս կլորիկ գումարներ են ծախսվում, և դրանց բովանդակությունը հաճախ թարմացվում է:
Ի դեպ, ընթացիկ ամսվա սեպտեմբերի 21-ից մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսը ամերիկյան հայտնի CNN հեռուստատեսության եթերով կցուցադրվի Վրաստանը գովազդող 30 վայրկյան տևողությամբ հոլովակ:
https://youtu.be/uLb_CKkXnI8