Քաղաքական Միջազգային 

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի , Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդրյոյի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։

Այս մասին հայտնում են Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում շարունակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների շուրջ քննարկումները։

Նույն շարքից