Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:30-ին, Սուրբ Էջմիածնի մայր տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի և մասնակցությամբ մյուռոնօրհնության առիթով ժամանած քույր եկեղեցիների պատվիրակների, տեղի կունենա էկումենիկ աղոթք:
Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: