Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել նախորդ գիշեր սպանված և վիրավորված ադրբեջանցի զինվորների մասին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զոհվել է ադրբեջանական բանակի շարքային Էլշին Մամեդովը։ Եվս 3 զինծառայող վիրավորվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` հայկական զինված ուժերին հաջողվել է ոչնչացնել հայկական Պառավաքար համայնքի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից մեկը, որտեղից հակառակորդը կրակ էր բացել հայկական գյուղի ուղղությամբ: Հայկական զինուժի պատասխան գործողությունների հետևանքով 5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել։