Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 40 տրանսպորտային միջոց, որոնցից 37-ի վարորդները ավտոմեքենան վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Ճանապարհային ոստիկանությունը բազմաթիվ անգամ հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարեն, ինչը, առաջին հերթին, բխում է հենց իրենց շահերից, մինչդեռ որոշ վարորդներ, չգիտես ինչու, իրենց համարում են «ԱՍ» վարորդ և վստահ են, որ ճանապարհային ոստիկանն իրենց չի տուգանի և անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան չի տեղափոխի տուգանային հրապարակ:
Մանրամասն՝ Shamshyan.com