Հասարակություն 

Ստեփանակերտի տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չեղյալ է հայտարարել մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:

Նրանց փոխանցմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հրավիրել է շտապ խորհրդակցություն՝ երեկ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դժբախտ միջադեպով պայմանավորված մայրաքաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման եւ անցկացման միջոցառումների ծրագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը հայտնել է, որ նախատեսված տոնական միջոցառումները չեն կայանալու:

Նույն շարքից