Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ծաղկեփունջը ձևականություն չէ. հետազոտություն

analitik.am

Հին ժամանակներից մարդիկ ծաղիկներին խորհրդանշական նշանակություն են տալիս: Եվ այսօր նրանք հիանալի հնարավորություն են տալիս ասել այն, ինչը հնարավոր չէ արտահայտել բառերով, ընդգծել հատուկ վերաբերմունքը մարդու նկատմամբ: Պետք է միայն ճշտել ծաղկային էտիկետի որոշ կանոններ, որպեսզի խուսափել անհարմար իրավիճակներից:

Առաջին ժամադրության ժամանակ ծաղկեփունջը ամենևին էլ սենտիմենտալ ձևականություն չէ, այլ լրացուցիչ միավորներ տղամարդու օգտին: Նման եզրահանգման են եկել ֆրանսիացի հոգեբանները:

Առաջին ժամադրության ժամանակ ծաղկեփունջ նվիրող տղամարդը կանանց աչքերին 20% ավելի գրավիչ է դառնում:

Հոգեբանները գտնում են, որ  ծաղիկները, իրապես, ավելացնում են տղամարդու գրավչությունը կանանց աչքերում: Փորձարկման արդյունքում պարզվել է, որ ծաղիկներով լի սենյակում գտնվող կանայք տղամարդկանց առավել գրավիչ են համարել:

Նույն շարքից