Ռազմական Հասարակություն 

Ռուսական BBC-ին հիմնվո՞ւմ է միայն Ադրբեջանի ներկայացրած տվյալների վրա

Ռուսական BBC-ին անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությանը, թե նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների հետևանքով մահացել են 5 և վիրավորվել 19-ը ադրբեջանցի զինծառայողներ:

Ռուսական լրատվական գործակալությունը որպես աղբյուր օգտագործել է միայն ադրբեջանական ՊՆ-ի տեղեկատվությունը՝ անտեսելով հայկական կողմի պաշտոնական տվյալները: Անդրադարձ չկար նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների զոհերին:

Ավելին, լիովին վստահելով ադրբեջանական կողմի տվյալներին՝ BBC-ին նշել էր, որ հայկական կողմն այս տեղեկատվության հետ կապված մեկնաբանություն չի տվել:

Նույն շարքից