Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Պուտինն ստիպված կլինի կամ մեծ գին վճարել, կամ դատարկաձեռն վերադառնալ ՄԱԿ-ից

Այսպես ուրեմն.

Երկուշաբթի ՄԱԿ-ի միջանցքներում կհանդիպեն Պուտինն ու Օբաման... Ինչպես տեղեկացրել է Սպիտակ տան խոսնակը` Կրեմլի բազում խնդրանքներից հետո:

Այն, որ ամերիկյան կողմը փորձում է տանտիրոջ իր կարգավիճակից անհարգելիորեն օգտվել, իր գործն է....

Մենք անդրադառնանք քաղաքական ասպեկտին:

Պարոն Պուտինը երկու հարթակից կխոսի Օբամայի հետ.

ա) Լրջորեն բազար կանի Ասադի «վրայով»...

Մի ասեք` անհնար է:

Պուտինը միշտ էլ վերջին կետում տվել է նրանց... եթե լավ առաջարկ է ստացել:

Հաշվի առնելով Ռուսաստանի այսօրվա վիճակը՝ պետք է ասել` Ասադի խաղաքարտը ևս կգործարկվի..

Այլ հարց է` ինչ «տորգ» կառաջարկվի Ռուսաստանին:

Դատելով Սպիտակ տան խոսնակի պահվածքից` ամերիկյան կողմի գինն անչափ բարձր կլինի:

Հիմա ուշադիր.

Որպեսզի այդ տորգում իր դիրքերն ամուր լինեն...

բ) Ահա և ռմբակոծվում են հայաստանյան սահմաններն ու Ղարաբաղը...

...Որպեսզի մի քիչ էլ էս կողմի իր ուժեղ դիրքերի վրայով առևտուր անի Պուտինը..

Հ.Գ.Կգա՞ն համաձայնության կողմերը:

Ոչ:

«Ստավկաներն» անչափ բարձր են:

Ամերիկյան ծննդատանն էլ ծնված Իսլամական պետությունն էլ դեռ այնքան չի ուժեղացել, որ լրիվ դուրս գա ԱՄՆ-ի տակից, որպեսզի Ռուսաստանի՝ Պուտինի անհրաժետությունը հրատապ լինի ԱՄՆ-ի համար...

Պուտինն ստիպված կլինի կամ մեծ գին վճարել, կամ դատարկաձեռն վերադառնալ ՄԱԿ-ից...

Զի Օբամայի թիրախը կլինի Ղրիմը և Ռուսաստանի` ոչ թե Սիրիայից, այլ Ուկրաինայից հեռացումը:
Ասանգ բաներ:

Հ.Գ. Ըստ այդմ էլ կփորձենք հասկանալ՝ մեզ մոտ սկսված արդեն իսկ պատերազմը մինչ ուր կհասնի...

Նույն շարքից