Քաղաքական Միջազգային 

Ուկրաինայի վարչապետի նկատմամբ քրեական գործ կհարուցվի

Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել վարչապետ Արսենի Յացենյուկի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Սերգեյ Կապլինը։

«Կան որոշ փաստեր, ըստ որոնց՝ Յացենյուկի դրածո Վլադիմիր Իշուկը իր պաշտոնը ստացել է վարչապետին 3 մլն կաշառք տալու դիմաց։ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը դա անտեսել է, եւ հիմա դատարանը դատախազությանը պարտադրել է ուշադրություն դարձնել այդ անկարգությանը»,- ասել է պատգամավորը:

Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իշուկը օգոստոսին  նշանակվել էր RRT պետական հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում։

Նույն շարքից