Պյոտր Պորոշենկոն ու իշխանության ներկայացուցիչները ռեալ պայքար չեն ծավալում ուկրաինական քրեա-օլիգարխիկ վերնախավի դեմ: Այս մասին հայտնել է Բատկիվշչինա կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, նշելով, որ իշխանությունները օլիգարխների դեմ պայքարելու փոխարեն, նրաց հետ միասին ձեռնամուխ են եղել երկրի թալանին ու քայքայմանը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա համոզմամբ Ուկրաինայում քանի դեռ չի խորտակվել քրեաօլիգարխիկ համակարգը անհնարին կլինի մտածել երկրի կայունացման ու տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին:
Նրա կարծիքով օլիգարխիկ կլանների վերահսկողության ներքո է հայտնվել երկրի ողջ տնտեսությունն ու լրատվամիջոցները, ուստի նրաք անարգել շարունակում են տիրել ազգային հարստություններին: