Միջազգային Հասարակություն 

Ամեն օր Եվրոպա է ժամանում 8000 փախստական. ՄԱԿ

ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Սիրիայից և Իրաքից ամեն օր Եվրոպա է ժամանում մոտ 8000 փախստական:
Միայն Հունաստան ամեն օր ժամանում է ավելի քան  5000 մարդ:
Ընդհանուր առմամբ  2015թ. սկզբից Եվրոպա է ժամանել մոտ կես մլն մարդ: Նրանց թվում են՝ սիրիացիներ, իրաքցիներ, էրիթրեացիներ:
ՄԱԿ-ի փորձագետների գնահատմամբ,  միայն Իրաքում այս կամ այն մարդասիրական օգնության կարիք ունեն մոտ  10 մլն մարդ:

Նույն շարքից