Ռուսաստանը, Սիրիան, Իրանն ու Իրաքը բաղդադում կազմավորել են ԻՊ դեմ պայքարի լրատվական կենտրոն: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը, նշելով, որ լրատվական կենտրոնի բազայի հիման վրա առաջիկայում նախատեսում է ստեղծել վերոհիշյալ 4 երկրների գործողությունների մշակման ու ԻՊ խմբավորման դեմ արդյունավետ պայքարի ծավալման կոորդինացիոն կենտրոն:
Բաղդադում գործող կենտրոնի հիմնական գործառույթը կհանդիսանա տարածաշրջանային լրատվության հավաքագրումն ու այն ԻՊ ահաբեկիչների դեմ արդյունավետ կիրառելուն: Նրանում ներառված կլինեն 4 երկրների գլխավոր շտաբների ներկայացուցիչները: