Քաղաքական Միջազգային 

Միգրացիոն ճգնաժամը լուրջ տարաձայնություններ է առաջացրել Եվրամիության անդամ երկրների միջեւ

Բրիտանական Telegraph թերթի փոխանցմամբ՝ Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը նպաստում է բրիտանացիների շրջանում այն տրամադրությունների աճին, որոնք կապված են ԵՄ կազմից դուրս գալու հետ։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը։

Նրա խոսքերով՝ քաոսի ու անկարգությունների զգացողությունը հանգեցնում է նրան, որ հասարակությունն այդ ամենին արձագանքում է բացասաբար, և ավելանում են ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցները։

Սեպտեմբերին անցկացված սոցհարցման համաձայն՝ հարցվածների 43 տոկոսը կողմ է արտահայտվում ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, 40 տոկոսը դեմ է դրան, ևս 17 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Նույն շարքից