Քաղաքական Միջազգային 

Իրանը կշարունակի համագործակցությունը տարածաշրջանային երկրների հետ

Իրանը պատրաստ է հարեւանների հետ կառուցողական համագործակցությանը։ Միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը դրա համար լավ պայմաններ է ստեղծել։ Այս մասին ՄԱԿ կայուն զարգացման գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Մենք կայուն տարածաշրջանային զարգացմանը խթանելու համար ցանկանում ենք համագործակցել մեր հարեւանների հետ տարածաշրջանի այլ երկրների հետ կառուցողական հարաբերությունների, տեխնոլոգիաների, գիտելիքների փոխանցման եւ համատեղ գիտական գործունեության միջոցով»,-ասել է Ռոհանին։

Նրա խոսքով՝ նման համագործակցությամբ կարելի է ավելի կայուն խաղաղություն կառուցել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նույն շարքից