Հասարակություն Պատահարներ 

Սելֆիի հերթական զոհը 12-ամյա պատանի է

Էքստրեմալ սելֆի անելու փորձի ժամանակ Լենինգրադյան շրջանի երկաթուղային կամրջի հիմքի վրա մահացել է 12-ամյա պատանի՝ հայտնում է Interfax-ը:

Մամլո ծառայության տեղեկացմամբ՝ Վոլխով գետի վրայով անցնող երկաթուղային կամրջի վրա հայտնաբերվել է անչափահաս տղա՝ բազմաթիվ վնասվածքներով: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով:

Ոստիկանությունը պարզել է տղայի ինքնությունը: 12-ամյա տղան Լենինգրադի շրջանի Կիրիշի քաղաքի բնակիչ է:

Նույն շարքից