Առողջապահություն Հասարակություն 

Մայրական և մանկական մահացության դեմ պայքարին կհատկացվի 25 մլրդ դոլար. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ նոր միջազգային նախաձեռնությունը ուղղված կլինի դադարեցնելու կանանց, երեխաների և դեռահասների մահացությունը:

Նրա խոսքով, դա կիրականացվի հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև նրանց կյանքի որակը բարձրացնելու միջոցով:

Նախնական փուլում երկրներն այդ ծրագրին կհատկացնեն ավելի քան 25 մլրդ դոլար՝ գրում է TASS-ը:

«Կանանց, երեխաների և դեռահասների առողջության գլոբալ ռազմավարությունը, որի մշակման մասին ես հայտարարում եմ այսօր, կօգնի կառուցել ամուր և առողջ հասարակություններ: ՄԱԿ-ի ամբողջ համակարգի հետ միասին ես, ինչպես նախկինում, լի եմ մեզանից ամենախոցելիների կյանքը փրկելու և բարելավելու վճռականությամբ»,- ասել է Պան Գի Մունը:

Նույն շարքից