Ադրբեջանում` Եվլախում, ոստիկանությունը ձերբակալել է շիա աստվածաբան, «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բագիրզադեին, հաղորդում է kavkaz-uzel լրատվական կայքը:
Վերջինս Եվլախ էր մեկնել բարեկամների հետ ընտանեկան տոնախմբություն նշելու: Առավոտյան ուրբաթօրյա նամազ իրականացնելու նպատակով` Բագիրզադեն գնացել է մզկիթ, սակայն այդ ժամանակ այն ավտոմատավորների կողմից շրջապատված է եղել:
Բագիրզադեին ձերբակալել են և մոտ երեք ժամ հարցաքննել ոստիկանության քաղաքային բաժանմունքում:
«102» տեղեկություն է ստացվել, որ աստվածաբանը, իբրև թե, մզկիթում «հակապետական ելույթով» է հանդես գալու: «Պարզաբանումից» հետո Բագիրովին ազատ են արձակել: