Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Նախկին զուգընկերոջը չպետք է հետևել սոցցանցերի միջոցով. գիտնականներ

analitik.am

Երբ հարաբերություններն ավարտվում են, շատերն օգտագործում են սոցիալական ցանցերը, որպեսզի իմանան, ինչով է զբաղվում նախկին զուգընկերը, ում հետ է հանդիպում:

Հետևելու նման սովորությունը, պարզվում է, վտանգավոր է: Այս եզրահանգմանն են եկել Օհայո համալսարանի մասնագետները:

Dailymail-ի տեղեկացմամբ` դա կարող է երկարացնել տառապանքը, ինչպես նաև բացասաբար ազդել հետագա հարաբերությունների վրա:

Մարդիկ մտնում են նախկին սիրեցյալի ֆեյսբուքյան էջ, որպեսզի վստահություն ձեռք բերեն, սակայն հիասթափվում են: Դրանից հետո ընկնում են վստահության վերականգնման ուղիների փնտրտուքների մեջ:

Մասնագետները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրություն անցկացնելով 18-42 տարեկան 150 տղամարդու և 281 կնոջ շրջանում:

Նույն շարքից