Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի գործով նշանակվել է հանձնաժողովային փորձաքննություն:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը հայտնեց, որ սեպտեմբերի 28-ին իրենց հրավիրել են՝ ծանոթանալու փորձաքննությանը:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն արդեն հայտնի է. նախնական եզրակացությունը չի հերքվել: Հիշեցնենք, որ ըստ այդ եզրակացության, Մերին մահացել էր թոքաբորբից եւ բազմաօրգանային անբավարարությունից: