ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել ընդունել մեխանիզմներ՝ հետաքննելու համար հրադադարի ռեժիմի խախտումները: Այս մասին ասվում է ԵԱՀԿ մամլո ծառայության հաղորդագրությունում:
Այդ կոչով համանախագահները հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ: