Երկրի բնակիչները կիրակի լույս երկուշաբթի գիշերը կկարողանան մեկ ժամ շարունակ տեսնել «Սուպերլուսնի» ամբողջական խավարումը:
Ինչպես հիշեցրել է NASA-ն, դա հազվադեպ պատահող երևույթ է, ինչը տեղի է ունեցել 1982 թվականին և կկրկնվի 2033 թվականին՝ հայտնում է cpv.ru-ն:
Աստղագետները Լուսինն անվանում են սուպեր, երբ այն գտնվում է Երկրից ամենամոտ հեռավորության վրա:
Լուսնի ամբողջական խավարումը կսկսվի տեղական ժամանակով ժամը 6:47-ին և կշարունակվի 1 ժամ 12 րոպե: