Սիրիայում զինված ընդդիմության գրոհայիններն ականանետներով գնդակոծել են Հալեպ քաղաքը: Vesti-ի հաղորդմամբ` 3 մարդ զոհվել է, 15-ը՝ հոսպիտալացվել:
Արկերն ընկել են Շեյխ Մասուդ բնակելի թաղամասի վրա, որտեղ բնակվում են քրդերը: Զոհերի թվում են նաև բակում խաղացող երկու երեխաներ: