Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել ընդունել փախստականներին, սակայն երկրի հնարավորությունները անսահման չեն, գրում է Deutsche Welle-ն։
Նախագահը նշել է, որ փախստականների շարքերում կարող են լինել նաև արմատականներ, սակայն նրանք տեղ չունեն Գերմանիայում։
«Իրավական պետությունը չի հանդուրժի բռնություն»,- ասել է նախագահը։