Այսօր՝ սեպտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Տիգրան Հակոբյանի վարած Lexus մակնիշի 11 MT 112 համարանիշի և 31-ամյա Արթուր Մանուկյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 VM 185 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր Երևանի բնակիչ 25-ամյա Լիլիթ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևան բժշկական կենտրոն, որտեղից էլ էրեբունի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր Երևանի բնակիչ 62-ամյա Սմբատ Մանուկյանը Էրեբունի բժշկական կենտրոն:
Հարվածի հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց հայտնվել մայթին տապալելով հետիոտնի համար նախատեսված նշանը ու բախվել շենքի պատին:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատը:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Մանրամասն՝ shamshyan.com