Հայաստան Քաղաքական Միջազգային 

ԵԱՀԿ համանախագահները հավատարիմ են ԼՂ հակամարտության կարգավորմանը. Լավրով

ԵԱՀԿ համանախագահները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նոր ուղիների որոնմանը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ես շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք արդեն ընդունված քայլերից բացի լրացուցիչ այլ քայլեր կատարել, որպեսզի առաջ շարժվենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում»,- Լավրովի խոսքերն է մեջբերում TASS-ը:

ՌԴ արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը հավատարիմ է այս գործընթացին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ ավելի ուշ, նրանց միջնորդությամբ, կայացել էր նաև Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը:

Նույն շարքից