Հասարակություն Պատահարներ 

Սպանություն Երևանում. Մալաթիայում գործող վարագույրների սրահում հայտնաբերվել է 38-ամյա կնոջ դի

SHamshyan.com-ի փոխանցմամբ՝ նախորդ օրը սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել որ Մալաթիա 84/8 հասեցին կից վարագույրի խանութի սրահում կնոջ դի կա:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննչական խումբը` ավագ քննիչ Վիլի Կալաչյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Հեղինե Դարպազյանի դին, իսկ այս պահին ներսում աշխատում է դատական բժիշկը, ում հայտարարության համաձայն, մարմնի վրա կա 30-ից ավելի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:

Տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Օպերատիվորեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից