Հասարակություն Պատահարներ 

Հրազդան-Մեղրաձոր ճանապարհին «Տոյոտա Պռադո»-ն ընկել է Մարմարիկ գետը

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 28-ին` ժամը 07.44-ին, տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին` Մեղրաձոր գյուղի սկզբնամասում, «Տոյոտա Պռադո» մակնիշի 75 vz 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1997թ. ծնված Կ. Մ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Կ. Մ.-ը հոսպիտալացվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նույն շարքից