Հայաստան Քաղաքականություն 

Սահմանադրական փոփոխությունները տեղին են. Արարատ Զուրաբյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանն լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ ասաց, որ ՀՀՇ-ն միշտ էլ հայտարարել է, որ կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոս համամասնական ընտրակարգի ներդրմանը:

Նրա կարծիքով՝  սահմանադրական փոփոխությունները տեղին են և նորմալ:

«Համոզված եմ, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթն ունենալու է իր շատ դրական հետևանքները: Իհարկե, բացարձակ կատարյալ սահմանադրություններ չկան, սակայն մեր պարագայում ամեն ինչ շատ հստակ է: Ես կենտրոնացված կառավարման համակարգի կողմնակից չեմ: Գործող կարգին կողմ են նրանք, ովքեր գերադասում են կառավարող մեկ ուժեղ ձեռք տեսնել»,- ասաց Զուրաբյանը:

Նրա կարծինքով` Հայաստանի նման պետությունների համար ավելի արդյունավետ կառավավարման համակարգ է խորհրդարանականը: Անշուշտ, անկախ կառավարման համակարգից՝ վերարտադրվել ցանկացողը ցանկանալու է վերարտադրվել, չցանկացողը՝ ոչ:

Զուրաբյանը հայտարարեց նաև, որ ՀՀՇ-ն մտադիր չէ միանալ «այո»-ի քարոզարշավին, քանի որ իրենք զերծ են ուզում մնալ  ՀՀԿ-ի՝ ամեն բան իրեն ծառայեցնելու գործելաոճին մասնակից դառնալուց:

Նույն շարքից