Գիտություն Հասարակություն 

Սևանի ավազանում պեղվել է առաջին բնակավայրերից մեկը. Աշոտ Փիլիպոսյան

analitik.am

ՊՈԱԿ տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, Օձաբերդի հայ-իտալական արշավախմբի համաղեկավար Միքայել Բադալյանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեցին Օձաբերդի պեղումների արդյունքները, որոնք վերաբերում են 10-6-րդ դդ. նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական նոր շերտերի բացահայտմանը:

«Սևանի հարավային ավազանում առաջին բնակավայրերից  մեկն է, որը պեղվել է: Օձաբերդի հուշարձանը վաղուց հայտնի էր և մեծագույն հնագետները փորձել են այնտեղ պեղումներ կատարել, սակայն միայն անցած տարի բնակավայրի ծավալուն պեղումներ են իրականացվել, որը շարունակվում է այս տարի»,- ասաց Աշոտ Փիլիպոսյանը:

Միքայել Բադալյանն էլ նշեց, որ Օձաբերդը Սևանի հարավային ավազանի ուրարտական ամենամեծ ամրոցներից մեկն է և հենակետի դեր էր կատարում: Նրա խոսքով՝ այն եղել է ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերից մեկը:

«Հստակ կարող ենք ասել, որ հետուրարտական շրջանում թե՛ միջնաբերդում, թե՛ ամրոցում կյանքը շարունակվել է»,-ասաց Միքայել Բադալյան:

Նույն շարքից