Արարատի մարզում գյուղացիները կրկին փակել են ճանապարհը՝ պահանջելով լուծում տալ խաղողի մթերման հարցին:
Խաղողի մթերման հարցում գյուղացիների հետ բանակցություններ վարելու և նրանց պահանջին ընթացք տալու համար Արարատի մարզ է ժամանել ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ կառավարության նիստի ժամանակ հստակ հայտարարություն էր եղել, որ խաղողի ողջ բերքը, անկախ ծավալներից մթերվելու է:
Լուսանկարը՝ Tert.am-ի: