Իրավական Հասարակություն Պատահարներ 

Կոտայքում ամուսիններն ու նրանց 2 որդիները կասկածվում են ճանապարհային ոստիկանին ծեծի ենթարկելու մեջ

analitik.am

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Մայակովսկի գյուղից դեպի Արամուս գյուղ տանող ճանապարհահատվածում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները ուժեղացված ծառայություն կատարելու շրջանակում նշված հատվածում կանգնեցրել են Volkswagen մակնիշի 04 NN 404 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցը օրենքի շրջանակում վարորդից պահանջել է ավտոմեքենայի փաստաթղթերն ու նրա վարորդական իրավունքի վկայականը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Քանաքեռ-Բանավան 4/1 շենքի բնակչուհի, 43-ամյա Արմինե Ղուկասյանը, ով 30 րոպեից ավելի նախ՝ հրաժարվել է փաստաթղթեր ներկայացնել ՃՈ աշխատակցին, իսկ հետո պատճառաբանել է, թե փաստաթղթերը մոռացել է տանը:

Այդ ժամանակ ավտոմեքենայի ուղևորներ, 48-ամյա Արտյոմ Մնացականյանը, 18-ամյա Արամ Մնացականյանը և 19-ամյա Վահան Մնացականյանը իջել են Volkswagen-ի միջից և սկսել հայհոյանքներ տալ ՃՈ աշխատակցի հասցեին, որից հետո հարձակվել են տեսուչի վրա, բռնություն կիրառել նրա նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեսուչը՝ Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 29-ամյա Վարդան Ռուբենյանը, մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ գլխի և դեմքի շրջանում, տեղափոխվել է հիվանդանոց:

Ականատեսները, ովքեր հրաժարվում էին ներկայանալ, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «4 հոգով մի երգ էին երգում: Հարձակվել էին տեսուչի վրա ու հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով՝ անընդհատ ասում էին՝ քանի՞ գլուխ ունես, որ մեզ կանգնեցնես: Դուք էդքան չկաք, որ մեզնից դակումենտներ եք ուզում: Որոշ ժամանակ անց էլ Աբովյանի ոստիկանները էկան, դրանց տարան, թե ուր՝ չգիտենք»:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից