Հասարակություն Ֆեյսբուք 

Ադրբեջանական հերթական սատիրան

analitik.am

Կայքերից մեկը տեղեկացնում է, որ արգենտինացի իրավաբան Մատիաս Լամմենսը, ով նաև արգենտինական հայտնի «Ատլետիկո Սան Լորենսո դե Ալմարգո» ֆուտբոլային ակումբի նախագահն է, La Nacion պարբերականին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի հովանավորությունից հրաժարվելու որոշումը:

Ինչպես նշել է Լամմենսը` Ադրբեջանի դեսպանն իրենց ակումբին 4 միլիոնի առաջարկ էր արել` ակումբի մարզաշապիկին «էթնիկ հայեր գոյություն չունեն» արտահայտությունը գրելու համար: Արգենտինացու խոսքով՝ նման առաջարկից հրաժարվելու պատճառն իր աշխարհաքաղաքական դիրքորոշումն է:

«Մորեղբայրս հայ է եղել, և ես միշտ լսել եմ Հայոց ցեղասպանության մասին, միշտ հիացել եմ հայկական համայնքով»,- ընդգծել է արգենտինացին:

Միանգամից հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր են ցանկացել լուծել մեր արևելյան հարևան ոչխարաբույծները. նրանք հավանաբար մոռացել են իրենց 100-ամյա պետություն կոչվածի արհեստածին լինելու մասին:

«Խեղճերը» հավանաբար այնքան են ինքնամոռաց տարվել հայատյացությամբ, որ մոռացել են, որ իրենց «պետության» անունն անգամ արհեստածին է, կրոնական ուղղվածությունը՝ թյուրիմացություն, իսկ այբուբենի մասին խոսելն անգամ զավեշտ է:

Հետաքրքիր է, թե ինչ աստիճանի կարող է հասնել պատմությունն աղավաղող մարդու արյունարբու բորենի տեսակի ճղճիմ հոգին:

Ադրբեջանցիները բնականաբար բոլոր հայերից լավ ուսումնասիրել են հայ ժողովրդի անցած պատմական քառուղիները, նրա դերը մերձավորարևելյան գեոպոլիտիկ զարգացումները՝ սկսած անտիկ ժամանակներից:

Հայ հին դիվանագիտական ձեռքբերումները նրանք վստահաբար ֆիքսել են, իսկ հայ տաղանդաշատ զորավարների փառապանծ հաղթանակները զգացել սեփական մաշկի վրա:

Չցանկանալով իջնել ադրբեջանցի անողնաշար ներկայացուցչի մակարդակին` ուղղակի նրանց կարելի է Քարահուջի հետ մոտիկից ծանոթացնել, հիշեցնել, թե ինչպես էին Հայկական լեռնաշխարհի բարձունքից մեր հայ նախնիները դեռևս 7000 տարի առաջ ուսումնասիրում աստղագիտություն:

Նույն շարքից