Հայաստան Քաղաքականություն 

Հրաժարականներ Մշակույթի նախարարությունում. աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարի մամուլի քարտուղարը

analitik.am

ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները հեռանում են նախարարությունից: Հետաքրքրական է, որ վերջին օրերին նախարարության հետ այլևս համագործակցել չցանկացող աշխատակիցները գերատեսչությունից հեռանում են իրենց իսկ դիմումի համաձայն:

Այսպիսով, օրեր առաջ նախարարությունը լքեց մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի փորձագետ, լրագրող Սոնա Խաչատրյանը: Վերջինիս հրաժարականի պատճառը, ըստ մեր ունեցած հավաստի աղբյուրների, պայմանավորված է նշված բաժնի պետի՝ Ալլա Սերոբյանի հետ պարբերաբար ունեցած անհաղթահարելի կոնֆլիկտներով: Սոնա Խաչատրյանի դիմումին հաջորդեց արդեն այսօր ժամեր անց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մամուլի խոսնակ Նաիրա Փայտյանի ներկայացրած հրաժարականը:

Ըստ մեր ունեցած աղբյուրների՝ նախարար Պողոսյանի և մամուլի քարտուղար Նաիրա Փայտյանի հարաբերությունները վերջին ամսվա ընթացքում, մեղմ ասած, աշխատանքային համարել չէր կարելի: Նախարարն ու խոսնակն աշխատանքային հանդիպումներ գրեթե չէին ունենում, նրանց շփումը տեղի էր ունենում միայն էլեկտրոնային փոստի միջոցով:

Մեր աղբյուրները վկայում են, որ մամուլի խոսնակ Նաիրա Փայտյանը վերջին օրերին ինֆորմացիոն բլոկադայի էր ենթարկվել սեփական նախարարության կողմից՝ նա գրեթե երբեք ներկա չէր լինում միջոցառումներին, որտեղ ի պաշտոե պետք է լիներ, չէր մասնակցում ներնախարարական քննարկումներին:

Մանրամասն՝ 168.am

Նույն շարքից