Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Բերման են ենթարկել Սուրիկ Խաչատրյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբորորդուն

analitik.am

Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն այսօր՝ սեպտեմբերի 28-ին հայտնաբերել են: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մայիս Խաչատրյանին, հայտնաբերել են Գորիսի տարածաշրջանում ժամը 15:40-ի սահմաններում:

Հիշեցնենք, որ Մայիս Խաչատրյանը հետախուզվում էր հուլիսի կեսերից: Նրան մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանության վնաս պատճառելը) և խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Նույն շարքից