Հասարակություն 

Վահան Մարտիրոսյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել. yerkir.am

analitik.am

Yerkir.am-ի տեղեկություններով՝ գողության մեջ մեղադրվող և Բաքվում ապաստանած Վահան Մարտիրոսյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել: Այս տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ Վ.Մարտիրոսյանի առնչությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկով նա ներգրավվել է որպես մեղադրյալ: Գողություն կատարելու կասկածանքով 2015 թ. սեպտեմբերի 2-ին Վահան Մարտիրոսյանը բերման է ենթարկվել, և քննիչը նրա նկատմամբ, որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նշենք, որ Մարտիրոսյանի նկատմամբ միջազգային հետախուզում կարող էր հայտարարվել այն դեպքում, եթե նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված լիներ կալանավորումը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից