Միջազգային Քաղաքական 

ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է. Օբամա

ՄԱԿ-ի հոբելյանական` 70-րդ Գլխավոր ասամբլեային հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման:

ԱՄՆ-ի Նախագահը հայտնել է, որ ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է` շնորհիվ իր ժողովորդավարության:

Խոսելով երկրների հզորության մասին` Օբաման ասել է, որ այսօր դա որոշում են ոչ թե տարածքային վերահսկողությամբ, այլ նրանով, թե ինչպիսին է այս կամ այն երկրների բնակիչների բարեկեցությունը:

Օբաման արձանագրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից ընկնում է ռուբլու փոխարժեքը, տեղի է ունենում կապիտալի «կորուստ», լավ կրթություն ստացած ռուսաստանցիների արտագաղթ:

Մյուս կողմից նա նշել է, որ պատժամիջոցները սառը պատերազմին վերադառնալու միտում չունեն:

Նույն շարքից