Քաղաքական Միջազգային 

Պուտինի ելույթի ժամանակ ուկրաինացիները հեռացել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճը, հաղորդում է ՏԱՍՍ-ը` նշելով, որ այդպիսով ուկրաինական կողմն ակնհայտորեն ցանկացել է իր անհամաձայնությունն արտահայտել Մոսկվայի քաղաքականության շուրջ:

Այդպիսի դեմարշներ ՄԱԿ-ում հաճախ են լինում: Այսպես, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթների ժամանակ Իսրայելի, ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների պատվիրակություններ բազմիցս են հեռացել դահլիճից՝ բողոք արտահայտելով իրանցի ղեկավարի բացահայտ հակաիսրայելական արտահայտությունների դեմ:

Նույն շարքից