Քաղաքական 

ՄԱԿ-ի օրինականությունը խարխլելու փորձերը չափազանց վտանգավոր են. Պուտին

ՄԱԿ-ի բանաձևերը շրջանցող ցանկացած պետության գործողություններն անօրինական են: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում  է Ria.ru-ն:

«ՄԱԿ-ում տարաձայնություններ միշտ են եղել, ինչպես նաեւ վետոյի իրավունքը, ինչը միանգամայն բնական է այսպիսի բազմադեմ կազմակերպության համար: ՄԱԿ-ի էությունը փոխզիջումներ փնտրելն է: ՄԱԿ-ն իրեն հավասարը չունի՝ չնայած բազմաթիվ քննադատություններին: ՄԱԿ-ի հեղինակությունն ու օրինականությունը խարխլելու փորձերը չափազանց վտանգավոր են»,- հայտարարել է Պուտինը:

Նույն շարքից