Սիրիական ճգնաժամի հանգուցալուծման համար Արեւմուտքը պետք է կարգավորի հարաբերություններն ու համագործակցի Ռուսաստանի հետ: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության նախագահ Մարն Լե Պենը, նշելով, որ Սիրիայում իրավիճակի կայունացման համար Ֆրանսիան պետք է հստակեցնի իր դիքորոշումը դաշնակիցների հետ, իսկ Արեւմուտքը Ռուսաստանին Մերձավոր Արեւելքում ազատ գործելու հնարավորություն ընձեռի: Այս մասին հայտնել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Մարի Լե Պենը ընդգծել է, որ Ֆրանսիան սեփական ուժերով ի զորու չեղավ հաջողություն գրանցել Մալիի հակաահաբեկչական գործողություններում, իսկ Սիրիան դա Մալի չէ, այլ առավել խճճված տարածաշրջան, որի կայունացման անհրաժեշտ է ներգրավել նաեւ ռազմակամ մեծ պոտենցիալ ունեցող Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը վերջապես կայացրել որոշում եւ ֆրանսիական օդուժը այսօրվանից միացավ ԻՊ դեմ ավիահարվածներ իրագործելու գործընթացին:
Մարի Լե Պենի համոզմամբ Ֆրանսիան մերժելով Ասադի հետ երկխոսելու տարբերակը հայտնվել է մեկուսացման մեջ, որը նախագահի անխոհեմության արդյունքն է: