Քաղաքական Միջազգային 

Պատերազմի յուրաքանչյուր օրն Ուկրաինայի համար արժենում է 5 միլիոն դոլար. Պորոշենկո

Ռուսաստանը զինված ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի նկատմամբ: Այս մասին Նյու-Յորքում գումարված ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի նստաշրջանում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նշելով, որ ագրեսիայի հետեւանքով երկրի տնտեսությունը քայքայման եզրին է:

Պորոշենկոյի խոսքերով ռազմական գործողությունների հետեւանքով Ուկրաինայի բյուջեն կորցնում է օրեկան 5 միլոն դոլար, իսկ Ռուսաստանի դավաճանական անեքսիայի ու Դոնբասում ծավալվող իրավիճակի պատճառով երկիրը կորցրել է իր կարեւորագույն տնտեսական շրջաններն, ու արդյունաբերական պոտենցիալը հայտնվել է անմխիթար իրավիճակում: Այս մասին հայտնել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Նրա կարծիքով ռուսական ագրեսիայի հետեւանքով շուրջ 1,5 միլոն փախստականներ հայտնվել են աղքատության շեմին: Վերջում նա ավելացրել է, որ այսքանից հետո Ուկրաինան շարունակում է մնալ բանակցային գործընթացների ու խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից:

Նույն շարքից