Հասարակություն 

Բրազիլիան առաջարկել է ընդլայնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կազմը

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ամբիոնից իր ելույթում Բրազիլիայի անունից առաջարկել է ավելացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մասնակիցների թիվը և անհրաժեշտություն է համարում այդ հարցը քննարկել Գլխավոր ասամբլեայի ներկա նստաշրջանում: Այդ մասին հայտնում է TASS-ը:

«Անհրաժեշտ է իրականացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդլայնում ինչպես մշտական, այնպես էլ ոչ մշտական անդամների գծով»,- ասել է Ռուսեֆը: Նա նաև հանդես է եկել ՄԱԿ-ի ամրապնդման օգտին` նշելով, որ այժմ պահանջվում է «այնպիսի ՄԱԿ, որը կկարողանա ամրապնդել խաղաղությունը, իսկ պատերազմների և ճգնաժամերի պայմաններում աշխատել արագ և արդյունավետ»:

Ռուսեֆը նշել է, որ ՄԱԿ-ը իր պատմության ընթացքում մեծ հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման գործում, սակայն այն չի կարող պարծենալ նույնպիսի հաջողություններով կոլեկտիվ անվտանգության ոլորտում: Նա ավելացրել է, որ աշխարհը չի կարող հանդուրժել այն չարագործությունները, որոնք կատարում է ԴԱԻՇ-ը:

Նույն շարքից