Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան հանդուրժողականության կոչ է անում Սիրիայի ճգնաժամի հաղթահարման հարցում

analitik.am

Միջազգային հանրությունը, այդ թվում և Ռուսաստանը պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն Սիրիայում իշխանափոխության քաղաքական գործընթացում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, տեղեկացնում է ria.ru-ն:

«Մեզ անհրաժեշտ է բոլոր երկրների հանդուրժողականությունը, այդ թվում և Ռուսաստանի՝ Սիրիայում իշխանափոխության խաղաղ գործընթացում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: Նա նաև նշել է, որ նոր Սիրիայում տեղ չպիտի ունենա Բաշար Ասադը:

Պատասխանելով Սիրիայի և ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերով Թուրքիայի և Ռուսաստանի հնարավոր համագործակցության մասին հարցին՝ Դավութօղլուն ասել է, որ իրենք պատրաստ են աշխատել ցանկացած երկրի հետ: Նա նշել է, որ Ասադը և ԴԱԻՇ-ը դրանք «երկու չարիք են, որոնք կապված են միմյանց հետ: Եթե որևէ երկիր աջակցում է մի չարիքին մյուսի դեմ պայքարում, դա վնաս է բերում մարդկանց»:

Նույն շարքից