Գլխավոր Իրավական Հասարակություն Մամուլի տեսություն 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը մահացել է բուժօգնությունն ուշացնելու պատճառով. «Ժողովուրդ»

analitik.am

«Արտառոց դեպք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանը սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է բուժօգնությունն ուշացնելու պատճառով։

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, Աբովյան քաղաքի բնակիչ Կարեն Ֆիթլջյանը քրեակատարողական հիմնարկում մի քանի օր շարունակ վատ է զգացել և այդ մասին տեղյակ է պահել ՔԿՀ պատասխանատուներին, սակայն, ամենայն հավանականությամբ, ՔԿՀ պատասխանատուները ընթացք չեն տվել դատապարտյալի բողոքին։ Արդյունքում սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը՝ ժամը 5:40-ի սահմաններում, Կարենի ինքնազգացողությունը այն աստիճան է վատացել, որ ՔԿՀ պատասխանատուները շտապօգնություն են կանչել, սակայն չեն կարողացել Կարենի կյանքը փրկել։

Պարզեցինք, որ Կարեն Ֆիթլջյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էր գտնվում դեռևս 2007 թվականից։

Նա այն մարդկանցից էր, որ 2001-ից մինչ 2007-ի հունվարը, ավազակախմբի հետ մտնելով մարդկանց բնակարանները, ներկայանում էին որպես «լույսի», «գազի» մարդ, թաղապետարանի աշխատակից, տնտղում բնակարանում թալանման ենթակա ինչ կա, իսկ երկու օր անց արդեն դիմակներով մտնում բնակարաններ՝ թալանի։

Հիշեցնենք, որ 2001–2007թթ կատարվել էր 29 ավազակային հարձակում՝ հիմնականում Երևանում և Կոտայքի մարզում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից