Հասարակություն Պատահարներ 

«Ծերունի Խոտաբիչը» Հանրապետության հրապարակի «մարմարե գորգի» վրայից իր «յաշիկով» տեղափոխվեց «գաի պլաշչադկա»

analitik.am

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել BMW 745i մակնիշի 10 ՏՏ 022 համարանիշի և Mercedes մակնիշի 70 QQ 077 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ի վարորդը չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ իրեն դնելով «Ծերունի Խոտաբիչը» հայտնի ֆիլմի հերոսի տեղը՝ Հանրապետության հրապարակում «մարմարե գորգի» վրա այնքան ժամանակ «զվռնեց», մինչև «խոնարհվեց» ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ, իսկ BMW-ի վարորդն էլ, իրեն համարելով անպարտելի՝ օրենքի առաջ, մեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 1 շաբաթվա ընթացում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են 69 ոչ սթափ (խմած) վիճակում գտնվող վարորդների, 15 վարորդ չի ունեցել ԱՊՊԱ կտրոն, 3 վարորդ մեքենայի վրա տեղադրել է կեղծ համարանիշ, իսկ 1 վարորդ էլ մեքենայի վրա տեղադրել է գերձայնային ազդանշան (դռռիկ):

Բոլորի նկատմամբ ՃՈ աշխատակիցների կողմից կազմվել են վարչական ակտեր:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից