Հասարակություն Մշակույթ Քաղաքականություն 

Երևանի պատվիրակությունը մասնակցել է Կրասնոդարի օրվան նվիրված տոնական հանդիսություններին. լուսանկարներ

analitik.am

Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովի հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը և Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցության» խմբակցության անդամ Արմեն Ամոյանը սեպտեմբերի 26-ին և 27-ին մասնակցել են քույր քաղաք Կրասնոդարի օրվա առիթով կազմակերպված տոնական հանդիսություններին: Երևանյան պատվիրակության անդամները Կրասնոդարում ջերմ ընդունելության են արժանացել:

Պաշտոնական հանդիպումների ժամանակ ընդգծվել է, որ 2014 թվականին Երևանը և Կրասնոդարը քույր քաղաքներ հռչակելու պայմանագրով երկու քաղաքների միջև բազմակողմ համագործակցության նոր փուլ է սկսվել: Երևանյան պատվիրակության անդամները Կրասնոդարի օրվա առիթով կազմակերպված միջոցառումների ընթացքում ընթերցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը, նաև փոխանցել են նվերներ: Կրասնոդարի «Հաղթանակ» զբոսայգում բացվել է քույր քաղաքների ճեմուղի, որտեղ Երևանի պատվիրակությունը տնկել է առաջին ծառը:

Հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

39 40 41

Նույն շարքից