Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը փակում է Ուկրաինայի համար օդային տարածքը

analitik.am

Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը հրահանգել է Ուկրաինայի ավիաընկերություններին ծանուցում ուղարկել հոկտեմբերի 25-ից ՌԴ օդային տարածքի օգտագործումը դադարեցնելու մասին։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ այդ արգելքը պատասխան է Ուկրաինայի կայացրած որոշմանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ուկրաինան հայտարարել է ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելք սահմանելու մասին: Արգելքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 25-ից, Ուկրաինան այդ մասին տեղեկացրել է ռուսական ավիափոխադրողներին։

Նույն շարքից