Իրավական Հասարակություն 

Լոռու մարզի ոստիկանները որոնում են 31-ամյա կնոջ բռնաբարության մեջ կասկածվողին

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասի բնակչուհի, 31-ամյա Քրիստինե Ա.-ի հայտարարության հիման վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Տարոնի բաժին հայտնել է, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 22:00-ի սահմաններում իր տանը Արթուր Հակոբյան անվամբ երիտասարդն իր կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Մանրամասն՝ Shamshyan.com

Նույն շարքից