Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ նախագահն ու Իրանի արտգործնախարարը 36 տարի անց միմյանց ձեռք սեղմեցին

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, միմյանց ձեռք են սեղմել:

Սա ԱՄՆ նախագահի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին ձեռքսեղմումն է՝ սկսած 1979 թվականից, երբ տեղի էր ունեցել իսլամական հեղափոխությունը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի են ունեցել Իրանի միջուկային ծրագրի հարցով միջնորդ «վեցյակի» և Իրանի արտգործնախարարների բանակցությունները։

Նույն շարքից