Միջազգային Քաղաքականություն Ֆեյսբուք 

Կարաբախ Բիզիմդիրի հետևանքները...

analitik.am

Իլհամ Ալիևը չի գնացել ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու: Ինչպես բոլոր կարևոր հանդիպումներից առաջ ադրբեջանցիները և հատկապես Ալիևը բղավում են «Կարաբախ Բիզիմդիր» ու լարվածությունը մեծացնում են սահմանին:

Այս անգամ ևս խոսվեց, որ ԱՄՆ-ում կարող է Սերժ Սարգսյան Իլհամ Ալիև հանդիպում լինի և հանդիպումից առաջ Ալիևը կրկին ցանկացավ մինի պատերազմում որպես հաղթող կողմ ներկայանա, բայց դե այս անգամ ևս չստացվեց և «Կարաբաղ Բիզիմդիրի» հետևանքները կրկին ցավոտ էին:

Ալիևը այնքան էր սխալվել իր քայլերում, որ անգամ ՄԱԿ-ի գագաթնաժողովին չկարողացավ գնալ: Գնար որ ի՞նչ աներ կամ ի՞նչ խոսեր: Մի քանի անգամ նա ասել է, թե Ադրբեջանը դա ժողովրդավարության բնօրրանն է, բայց արի ու տես լրագրողներ են ձեռբակալվում և ամբողջ լրատվական մասնաճյուղեր են փակվում, ինչպիսին է Ազատություն ռադոկայանի Բաքվի ամսնաճյուղը, թե սա դեմոկրատիա է ուրեմն ՀՍ Կորեան էլ ադրբեջանցիների ուսուցիչն է այդ հարցում: Նա նաև իր ելույթներում ասել է, թե Ադրբեջանը տարածշրջանում խաղաղություն հաստատման համար ամեն քայլ անում է, բայց անցած տարվա օգոստոսյան դեպքերը և այս տարվա վերջին մեկ շաբաթվա դեպքերը ևս իչիկ են անում նրա նախկինում արտասանած ստահոդ բառերը:

Դե ինչ Ադրբեջանը իր Ալիևի պատճառով հայտնվել է խոր անդունդի մեջ, այնպիսի անդունդի մեջ է , որ անգամ չի կարողանում նավթադոլարներով այդտեղից դուրս գա և ՄԱԿ-ի բարձր ամբեոնն այս անգամ էլ ավելի մաքուր կլինի ստից, որովհետև Ալիևը այնտեղ ելույթ չի ունենա:

Նույն շարքից